Բաժիններ՝

Հայաստանում առողջապահության ոլորտի ծառայությունների գները նվազել են

Հայաստանում 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ առողջապահության ոլորտի ծառայությունների գները նվազել են 0,2 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ դեղագործական ապրանքների գները նվազել են 1,5 տոկոսով:

Այդ թվում օպտիկական ակնոցների և կոնտակտային ոսպնյակների գները մնացել են անփոփոխ:

Միևնույն ժամանակ ամբուլատոր ծառայությունների գները թանկացել են 1,2 տոկոսով: Ստոմատոլոգիական ծառայությունների գներն ավելացել են 0,6 տոկոսով: Բժշկական հետազոտական լաբորատորիաների և ռենտգեն կաբինետների ծառայությունների գներն ավելացել են 1,4 տոկոսով, իսկ հիվանդանոցային ծառայությունների գները` 0,3 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031