Բաժիններ՝

Մոդել Ջիջի Հադիդը նկարահանել է Versus Versace-ի գովազդային արշավը

Ամերիկացի թով-մոդել Ջիջի Հադիդը իրեն փորձել է որպես լուսանկարիչ եւ նոր գովազդային արշավ է նկարահանել Versus Versace-ի համար: Այդ մասին մարտի 9-ին հայտնել է Harper՚s Bazaar-ը:

Գլխավոր դերում հանդես է եկել երիտասարդ մոդել Զեյն Մալիքը: Պրոֆեսիոնալ տեսախցիկների փոխարեն Հադիդը որոշել է լուսանկարել iPhone-ով եւ օգտագործել է սովորական թվային լուսանկարչական ապարատներ: Նկարահանումները կայացել են Լոս Անջելեսի Chateau Marmont հյուրանոցում:

Ջիջի Հադիդը ամերիկացի մոդել է, նա Tom Ford-ի մի քանի շարքերի դեմքն է, Victoria’s Secret-ի մոդելը, բացի այդ, նա նկարահանվել է 2015 թվականի Pirelli օրացույցի համար: 2016 թվականի դեկտեմբերին Նորաձեւության բրիտանական խորհուրդը նրան ճանաչել է տարվա մոդել:

Versace նորաձեւության տունը հիմնվել է դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից 1978 թվականին: 1997 թվականին նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչե ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս