5 սովորություն, որոնք սպառնում են տեսողությանը. դադարեք անել սա
Առօրյա մի շարք սովորություններ կարող են լուրջ վնաս հասցնել տեսողությանը։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ հարկավոր է խուսափել դրանցից՝ տեսողությունը պաշտպանելու համար։
1. Կարդալ մեքենայով երթևեկելու ընթացքում։ Երկար ճանապարհը շատերին է ձանձրացնում, ինչի հետևանքով հաճախ սկսում ենք գիրք կամ թերթ կարդալ։ Իրականում սա վնասում է աչքերի առողջությանը, քանի որ աչքերն անընդհատ շարժվում են և փորձում կրկին կենտրոնացնել ուշադրությունը։ Շարժման ընթացքում ճնշումն աչքերի վրա շատ ավելի մեծ է, քան նորմալ պայմաններում կարդալու ընթացքում, ինչը կարող է հանգեցնել գլխացավի և տեսողության մթագնելուն։
2. Քնի պակաս։ Քնի պակասի հետևանքով աչքերն ուռում են, դրանց տակ մուգ շրջանակներ են հայտնվում։ Քնի ընթացքում աչքերը հանգստանում են և վերականգնվում, իսկ քիչ քնելու դեպքում աչքերը նորմալ չեն հանգստանում։
3. Նոութբուքով կամ պլանշետով ֆիլմ դիտելը։ Այս դեպքում էկրանը սովորաբար աչքից ընդամենը 30սմ հեռավորության վրա է գտնվում, ինչը կարող է վնասել աչքի առողջությանը։ Եթե ամեն դեպքում հարկավոր է աշխատել նոութբուքով կամ պլանշետով, ապա ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացրեք էկրանից՝ նվազագույնը 5 րոպեով։
4. Արևի ճառագայթների ազդեցությունը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր են աչքերի և մաշկի համար։ Երբ ճառագայթումն ուժեղ է, տանից առանց ակնոցի դուրս մի եկեք։
5. Համակարգչով աշխատելու ընթացքում քիչ թարթելը։ Համակարգչով աշխատելու ընթացքում հաճախ ենք մոռանում աչքերը թարթելու մասին։ Դա հանգեցնում է աչքերի չորության և գրգռում դրանք։ Կարող եք աչքերի համար նախատեսված կաթիլներ օգտագործել, որոնք կխոնավեցնեն դրանք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը