«Միանշանակ ես խախտել էի կանոնները Դի Մարիայի նկատմամբ, սակայն «Բարսելոնան» այդ պատճառով չէ, որ հաղթեց ՊՍԺ-ին». Մասկերանո
«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում տեղի ունեցած խաղից հետո շատերը խոսում էին մրցավարական սխալների մասին: Հիմնականում քննարկվում էր երկու դրվագ: Առաջինը Լուիս Սուարեսի նկատմամբ խախտումից հետո նշանակված 11-մետրանոց հարվածն էր, իսկ երկրորդը՝ այն դրվագը, երբ Դի Մարիան հարվածելուց առաջ բռնեց ոտքը և ընկավ: Սակայն տեսախցիկները չէին ֆիքսել այս դրվագը: Մրցավարը ևս չարձագանքեց այս դրվագին:
«Միանշանակ ես խախտել էի կանոնները Դի Մարիայի նկատմամբ, սակայն «Բարսելոնան» այդ պատճառով չէ, որ հաղթեց ՊՍԺ-ին»,- նշել է Մասկերանոն:
Մասկերանոն նշել է նաև, որ սա իր կարիերայի ամենահաջողված և անմոռանալի խաղն էր:
Սիրարփի Աղաբաբյան