Բաժիններ՝

«Անկախ արդյունքից՝ Հենրիխը կխաղար 60 րոպե». Մոուրինիո

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռոստովի» հետ առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթանակ տոնել: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Միակ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն էր: Հենրիխը, սակայն, փոխարինվեց դաշտում մեկ ժամ անցկացնելուց հետո:

Խաղավարտին մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ Հենրիխի փոխարինումը նախապես պլանավորված էր:

«Հենրիխը լավ մարզավիճակում չէր, և մենք գիտեինք, որ անկախ արդյունքից՝ նա կխաղար 60 րոպե: Մենք միասին էինք կայացրել այդ որոշումը:

Մխիթարյանը լավ խաղաց Զլատանի կողքին և ավարտեց խաղն առանց վնասվածքի: Դա շատ կարևոր է»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031