Բաժիններ՝

«Երկու շաբաթ առաջ Էնրիկեն ապուշ էր, ով ասաց՝ այո, ես հեռանում եմ: Իսկ հիմա նա հերոս է». Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է կատալոնական ակումբի պատմական  քամբեքի մասին, ինչպես նաև անդրադարձել է  Լուիս Էնրիկեի անձի շուրջ պտտվող խոսակցություններին:

Վենգերը նշել է, որ երբեք չի կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր վատաբանում և վիրավորում էին Էնրիկեին, իսկ ՊՍԺ-ի հետ խաղից հետո աստվածացնում են նրան:

«Երկու շաբաթ առաջ Էնրիկեն ապուշ էր, ով ասաց՝ այո, ես հեռանում եմ: Իսկ հիմա նա հերոս է: Այդպիսին է մարզչի աշխատանքը, ամեն ինչ շատ անկանխատեսելի է»,- նշել է Վենգերը:

Վենգերը նշել է նաև, որ շարունակել է ոգևորված հետևել հանդիպմանն անգամ ՊՍԺ-ի գոլից հետո, քանի որ նրան հետաքրքիր էր, թե ինչ կառաջարկեն կատալոնացիները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031