Տարածաշրջանում առաջին անգամ տեղի ունեցավ IFZI ֆանտոմ կուրս` պրոֆեսոր Մանֆրեդ Լանգի գլխավորությամբ
Գերմանական «Բրեդենտ Մեդիքլընկերությունը» Երևանում գործող «Դիվիդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի հետ համատեղ ս.թ. փետրվարի 28-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածումԵրևանում կազմակերպեց մի շարք միջոցառումներ, որոնք ներառում էին ատամնաբուժական իմպլանտացիայի ցուցադրական վիրահատություններ և վիրահատական ուսուցումներ արհեստական մարմինների վրա։
Փետրվարի 28-ին Հայաստանի, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած իմպլանտոլոգների համար տեղի ունեցավ White SKY (Ցիրկոնե իմպլանտի տեղադրում) , Fast | Gentle | Aesthetic (իմպլանտացիա առանց հապաղելու – կոսմետիկ զոնայում ), Fast & Fixed (ատամներ մեկ օրում) տեխնոլոգիաների կիրառման ցուցադրություն:
Մարտի 1-ին տարածաշրջանում առաջին անգամ ելույթ ունեցավ Գերմանիայից ժամանած աշխարհահռչակ Դոկտոր–Պրոֆեսոր Մանֆրեդ Լանգը, ով հանդիսանում է Գերմանիայում գործող Միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիրը (IFZI), ինչպես նաև ֆանտոմ կուրսի կիրառման մեթոդիկայի համահեղինակ (Der implantation-simulator):
Մարտի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանից ժամանած իմպլանտոլոգների վերապատրաստման դասընթաց-ֆանտոմ կուրս (Գերմանիայից բերված արհեստական մարմինների վրա) Մանֆրեդ Լանգի գլխավորությամբ: Դասընթացի ընթացքում իմպլանտոլոգները ծանոթացան իմպլանտացիայի հիմունքներին, ֆանտոմ մոդելի վրա տեղադրեցին իմպլանտներ, քննարկեցին հնարավոր կլինիկական դեպքեր: Մասնակիցներին տրամադրվեց միջազգային որակավորում ունեցող սերտիֆիկատներ, իսկ Երևանյան Դիվիդենտ կլինիկայի իմպլատոլոգ Դավիթ Գալստյանին շնորհվեց Միջազգային ուսումնական կենտրոնի IFZI ինստրուկտորի կոչում (որը բժշկին լիազորում է Հայաստանում և Վրաստանում նշված ուսումնական ծրագրով իմպլանտոլոգիայի դասընթացներր անցկացնել):
Միջոցառման շրջանակներում «Bredent medical» ընկերության կողմից լիազորված բժիշկների խումբը «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ-իմպլանտոլոգ Դավիթ Գալստյանի գլխավորությամբ , ով հանդիսանում է Bredent Medical ընկերության կոնսուլտանտը Հայաստանում և Վրաստանում, կատարեցին մի շարք ցուցադրական վիրահատություններ Հայաստանի, և Վրաստանից ժամանած ատամնաբուժերի համար: Բժիշկների խումբն իրականացրեց հետևյալ վիրահատությունները.
- «Բրեդենտ մեդիքալ» ընկերության արտադրության White SKY ցիրկոնե իմպլանտների տեղադրում: White SKY-ը ցիրկոնի օքսիդից պատրաստված միաբաղադրիչ իմպլանտ է: Ցիրկոնե իմպլանտները հիանալի տարբերակ են առջևի ատամների խմբի համար, որտեղ մետաղը կարող է թափանցել փափուկ հյուսվածքների միջով:
- Շնորհիվ Fast | Gentle | Aesthetic տեխնոլոգիայիկիրառման` միքանիժամվաընթացքումկատարվեցատամիհեռացում, իմպլանտիտեղադրում, ատամնապսակիֆիքսում: Իմպլանտացիաառանցհապաղելու՝ Fast | Gentle | Aesthetic | (Fast | Immediate ’gap closure’ – few interventions with short treatment periods. Gentle | Reduced force on the bones thanks to BioHPP®. Aesthetic | No repeated gingiva trauma – gives the impression of a natural tooth stump.)
- Fast & Fixed կոնցեպտով վիրահատություն, որի արդյունքում լրիվ անատամ ծնոտով անձը վիրահատարանից դուրս եկավ նոր և անմիջապես ֆունկցիոնալ ատամնաշարով (մեթոդը հնարավորություն է տալիս տեղադրել իմպլանտներ եւ անշարժ կամուրջ ընդհամենը 4 ժամվա ընթացքում):
Վրաստանի գլխավոր իմպլանտոլոգ Վլադիմեր Մարգվելաշվիլիյի գլխավորությամբ միջոցառմանը ներկա էին Վրաստանյան Դենս, Էլիտ Կերամիկո, Էքսներ և Կոմպանիա, Դենտեքս 95, Անտիպոս կլինիկաների ղեկավարները և առաջատար մասնագետները:
Ներկաները ծանոթացան տարածաշրջանում վիրահատական նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղի բժիշկներին ընձեռնվող վերապատրաստման, ինչպես նաև Հայաստանը, որպես բժշկական տուրիզմի զարգացման վայր ներկայացնելու հնարավորություններին:
Միջոցառումը կազմակերպել էր bredent medical ընկերության ներկայացուցիչ Կամո Մաիլյանը` Երևանյան DiviDent կլինիկայի հետ համատեղ: