
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում:
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը խփեց «Կարմիր սատանաների» միակ գնդակը: