Գյումրիի պատվավոր քաղաքացու որդին կդառնա Ռուսաստանում ԱՄՆ դեսպան
2012թ. ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող 56-ամյա հանրապետական Ջոն Հանսթմանը համաձայնել է դառնալ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանը, հայտնում են NBC News-ը, Associated Press-ը և CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։
Ապագա դեսպանի հորը՝ ամերիկացի հայտնի բարերար Ջոն Հանթսման-Ավագին, տրվել էր Հայաստանի քաղաքացիություն՝ հանրապետության վերականգնման հարցում ավանդի համար։
Հանթսման Ավագը Հայաստանում իր բարեգործական ծրագրերի համար արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Ջոն Հանթսման Ավագը նաև Գյումրիի պատվավոր քաղաքացի է:
Նա հիմնել էր Huntsman Corporation-ը։ 2005թ. բորսա դուրս գալու ժամանակ Huntsman Corporation-ը աշխարհում խոշորագույն քիմիկական մասնավոր ընկերությունն էր։
Հանթսման ընտանիքը Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին ընկերների հետ կապ էր հաստատել 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո։
Ջոն Հանթսմանը ԱՄՆ Յուտա նահանգի նախկին նահանգապետն է: Եղել է Սինգապուրում և Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանը:
Հանթսման Ավագը հայտնի է որպես շռայլ բարերար՝ ԱՄՆ-ում նա նվիրաբերել է ավելի քան 1.2 մլրդ դոլար։