Բաժիններ՝

Marca-ի ընթերցողները գտնում են, որ մրցավարն օգնեց «Բարսելոնային» դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

Իսպանական Marca պարբերականը հարցում է կատարել իր ընթերցողների շրջանակում, որպեսզի պարզի նրանց կարծիքը «Բարսելոնայի» քառորդ եզրափակիչ դուրս գալու՝ արդար լինելու մասին: Մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվելով 0:4 հաշվով՝ պատասխան խաղում կապտանռնագույնները 6:1 հաշվով հաղթեցին ՊՍԺ-ին:

Հարցը այն էր, թե արդյո՞ք հանդիպման գլխավոր մրցավար Դենիս Այտեկինն օգնեց կապտանռնագույններին ձեռք բերել մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը: Այս մրցավարի մի քանի որոշումներ մեծ վեճ են առաջացրել:

Հարցման արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 61 տոկոսը գտնում է, որ Այտեկինն օգնել է իսպանական գրանդին:
Հարցմանը մասնակցել են մոտ 150 հազար ֆուտբոլասերներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031