
«Ռուսաստանը մտադիր է շարունակել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելությունը». Մարիա Զախարովա

Ռուսաստանը մտադիր է շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում:
«Ռուսաստանն անհրաժեշտ է համարում հակամարտությունը կարգավորել այն մոտեցումների հիման վրա, որոնք շարադրված են համանախագահ երկրների հայտարարություններում, որոնցում մասնավորապես կոչ է պարունակվում՝ վիճելի հարցերը լուծել առանց ուժի կիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ համաձայնեցված մոտեցումների շրջանակում շարունակվելու են ռուսական ջանքերը՝ առաջ տանելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով Մոսկվայի մտերիմ հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ։