«Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են աշխարհում ճգնաժամերի լուծման ուղղությամբ». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն և Թուրքիան ակտիվորեն աշխատում են աշխարհում ճգնաժամերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ Սիրիայում, ռազմական գերատեսչությունների ու հատուկ ծառայությունների մակարդակով, սահմանվել են լավ ու արդյունավետ կապեր։

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք աշխարհում առավել սուր ճգնաժամերի լուծման ուղղությամբ, առաջին հերթին՝ Սիրիայում»,- ասել է Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Կրեմլում նեղ կազմով հանդիպման սկզբում։

«Շատ հաճելի է նշել, երևի, ոչ ոք դա չէր սպասում, որ զինվորական գերատեսչությունների, հատուկ ծառայությունների գծով, ստեղծվել է վստահելի ու շատ արդյունավետ շփում»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս