
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

Ֆիլիպ Լամը միայնակ չի լինի:
«Բավարիան» 2017թ. ամռանը կկորցնի ևս մեկ փորձառու առաջնորդի:
«Մեծագույններից մեկն ասում է. «Մնաք բարով»: Խաբի Ալոնսոն կհեռանա պրոֆեսիոնալ ֆուտբոլից մրցաշրջանի վերջում: Շնորհակալություն, Խաբի»,- ասվում է «Բավարիայի» հայտարարության մեջ:
Ֆուտբոլիստն ինքը լուսանկար է տեղադրել, որտեղ ձեռքում պահում է խաղակոշիկները:
«Ապրել եմ նրանով: Սիրել եմ նրան: Մնաս բարով, հիասքանչ խաղ»,- գրել է իսպանացին:
35-ամյա Ալոնսոն Աշխարհի չեմպիոն է (2010) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012): «Բավարիայում» Խաբին խաղում է 2014 թվականից և այդ ընթացքում 2 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը