Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է UWW վարկանիշային աղյուսակը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը:

UWW-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը առաջին տեղում է:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում: Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդ տեղում: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս