
Հրդեհ Օշական գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Մարտի 10-ին, ժամը 00:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:47-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է Մաշտոցի փողոցի տներից մեկի հյուրասենյակի հատակը՝ մասամբ (5 քմ), 2 սեղան, 1 դուռ, 2 պատուհան, 2 գրապահարան և հյուրասենյակի կահույքը՝ մասնակի: