Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի դեմ պատերազմը Իրաքի ենթակառուցվածքին հասցրել է 35 մլրդ դոլարի վնաս. վարչապետ

Վնասը, որը հասցրել է Իրաքի ենթակառուցվածքներին ԴԱԻՇ-ի դեմ պատերազմը, գնահատվում է 35 մլրդ դոլար, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, հայտնում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ այդ թիվը ներառում է այն վնասը, որը ահաբեկիչները հասցրել են իրաքյան հասարակությանն ու երկրի էթնոդավանաբանական խմբերի հարաբերություններին։

Ալ-Աբադին հայտնել է ահաբեկիչների դեմ Իրաքի սահմաններից դուրս պայքարելու պատրաստակամության մասին։

«Երկիրը չի տատանվի հարևան երկրներում ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնելիս, եթե կա Իրաքի անվտանգության սպառնալիք»,- հայտարարել է Իրաքի վարչապետը երկրի Սուլեյմանիա քրդական նահանգում մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031