Բաժիններ՝

Ստեփանակերտում մարտի 8-ի առթիվ կազմակերպվել է տոնական ակցիա

Այսօր՝ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնի առթիվ, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը կազմակերպել է տոնական ակցիա:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի աշխատակիցները վաղ առավոտից այցելել են Հանրապետական բժշկական կենտրոն, Ստեփանակերտի ծննդատուն՝ նորածինների մայրերին և բուժաշխատողներին շնորհավորել տոնի առթիվ և նվիրել մեկական հոլանդական վարդ:

Այցելել են նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչներին, որից հետո, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շրջելով, քաղաքացիներին բաժանել են ծաղիկներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ ակցիայի նպատակն է գարնանային տոների առթիվ շնորհավորել հայ կանանց և աղջիկներին:

«Ընդհանուր առմամբ նվիրել ենք 700 հոլանդական վարդ»,-ասել է Կ. Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս