Բաժիններ՝

«Իսկ ինչու՞ այս մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը չնվաճի «Ոսկե գնդակը»». Ժոզե Մոուրինիո

Ռոնալդուն և Մեսսին դեմ կլինեն:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է ակումբի առաջատարի մասին կարծիքով և արտահայտել է իր զարմանքը, որ շվեդը ոչ մի անգամ չի ստացել «Ոսկե գնդակը»:

«Այն, ինչ նա անում է, զարմանալի է: Գոլերի քանակը, 2 խաղ «Ուեմբլիում», տիտղոսներ, նշանակալիություն ֆուտբոլիստների համար: Կարծում եմ, նա ֆենոմենալ է: Գիտեմ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին, բայց չեմ կարող հավատալ, որ այդ հսկան այդպիսի կարիերայով չի ստացել «Ոսկե գնդակ»:

Ինչու՞ չուղղել այդ անարդարությունն այս տարի, եթե նա ինչ-որ յուրահատուկ բան անի: Եթե Զլատանը շատ տիտղոսներ նվաճի, հասնի մինչև Եվրոպայի լիգայի եզրափակիչ, ինչու՞ 35 տարեկան տղամարդը չստանա վաստակած մրցանակը»,- հայտարարել է Մոուրինիոն MUTV-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս