Բաժիններ՝

Մեսսիի հերթական թիրախը «Բարսելոնայի» հարձակվողն է

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին սիրում է խառնվել մարզչի և ղեկավարության գործերին և պարբերաբար առաջարկել կազմի իր տարբերակները: Այս անգամ Մեսսին ցանկություն է հայտնել, որպեսզի թիմի հարձակվող Պակո Ալկասերը հեռանա այս ամառ:

Ըստ իսպանական մամուլի՝ Ալկասերը չի համապատասխանում Մեսսիի խաղաոճին, և նրանց համագործակցությունը չի ստացվում, ինչն էլ ստիպել է արգենտինացուն նման խնդրանքով դիմել ղեկավարությանը:

Ալկասերի հեռանալու հավանականության մասին շատ է խոսվում, քանի որ ֆուտբոլիստը գրեթե չի խաղում կատալոնական ակումբում:

Այս մրցաշրջանում Ալկասերը 2 գոլ է խփել:

Կարդացեք նաև

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մեսսին նաև չի ցանկանում թիմում տեսնել Ժերեմի Մաթյոյին, Լուկա Դինին և Անդրե Գոմեշին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031