Բաժիններ՝

Ալեգրին «Յուվենթուսին» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ չի համարում

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համաձայն չէ այն մտքի հետ, որ «Ծեր սենյորան» դարձել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտ:

««Բարսելոնայի» պարտության պատճառով «Յուվենթուսը» չի դարձել Չեմպիոնների լիգայի ֆավորիտ: Առաջին հերթին, մենք պետք է հանդիպենք «Պորտուի» հետ, որը սովոր է խաղալ նման հանդիպումներում:

Ինձ մոտ ժպիտ է առաջանում այն բանից, որ երբ ես հայտնվեցի այստեղ 3 տարի առաջ, վախ կար, որ մենք չենք հաղթի «Մալիմոյին»: Հիմա հակառակ իրավիճակ է ստեղծվել և մարդիկ ասում են, որ «Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է: Կարծում եմ, պետք է հավասարակշռված լինել այս իրավիճակում:

Այն, ինչ մենք պետք է անենք, դա դաշտ դուրս գալն է և «Պորտուին» հաղթելը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս