Բանանի 10 հատկություն, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, չգիտեք
Բանանն ամենահամեղ և օգտակար մրգերից մեկն է։ Դրանում պարունակվող վիտամիններն ու մյուս նյութերն օգնում են օրգանիզմն առողջ պահել։ Adme.ru կայքը ներկայացրել է բանանի 10 օգտակար հատկություն։
1. Օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկա։ Բանանը հատուկ սպիտակուց է պարունակում, որն օգնում է կանխարգելել օնկոլոգիական հիվանդությունները։ Հասած մրգերում այդ նյութի քանակն ավելի շատ է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել այն բանանները, որոնց կեղևը սևացել է։
2. Պայքար ջղաձգումների դեմ։ Մկանների ջղաձգումների հիմնական պատճառը հանքանյութերի անբավարար քանակն է։ Կալիումով և մագեզիումով հարուստ բանան ուտելով՝ կարելի է կանխարգելել մկանների սպազմները։
3. Երիկամների հիվանդությունների կանխարգելում։ Կալիումով հարուստ մթերքն օգնում է խուսափել երիկամներում քարերի առաջացումից։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ բանանը պարբերաբար սննդակարգ ներառելով՝ կարող եք 40 տոկոսով նվազեցնել երիկամներում չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը։
4. Ամուր սիրտ։ Կալիումով հարուստ մթերք օգտագործելը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր բարձր ճնշում ունեն և հակված են սիրտ-անոթային հիվանդությունների։ Օրվա ընթացքում 1.3 գրամ հանքանյութի օգտագործումը 26 տոկոսով նվազեցնում է սրտի պաթոլոգիաների առաջացման հավանականությունը։ Այս չափաբաժինը լրացնելու համար կարող եք օրվա ընթացքում 2-3 բանան ուտել։
5. Ամուր անոթներ։ Անոթների անցանելիության վատացման պատճառը խոլեստերինն է, որն աթերոսկլերոզ է առաջացնում։ Բանանը նյութեր է պարունակում, որոնք օգնում են պահպանել անոթային համակարգի առողջությունը։
6. Առողջ որովայն։ Բանանը ցուցված է ստամոքսի խոց ունեցող անձանց, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ռիսկի խմբում են։ Բանանը ֆերմենտ է պարունակում, որը նպաստում է հյութի արտադրմանը, որը պաշտպանում է որովայնի պատերը։
7. Էներգիայի աղբյուր։ Բանանի մեջ պարունակվող վիտամիններն ու հանքանյութերն այն դարձնում են էներգիայի հրաշալի աղբյուր։ Պարզ ածխաջրերն արագ յուրացվում են և վայրկենական լրացնում էներգիայի քանակը։
8. Լավ տրամադրություն։ Բանանն ուրախության հորմոն է պարունակում, ինչպես նաև՝ B խմբի մի քանի վիտամիններ, որոնք դրական ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա։
9. Օգնություն դիաբետի դեպքում։ Բանանը նյութ է պարունակում, որն օգնում է լավացնել 2-րդ կարգի շաքարային դիաբետով տառապող անձանց վիճակը։ Հարկավոր է ընդգծել, որ այդ նյութն ամենաշատը պարունակում է կանաչ բանանը։
10. Գեղեցիկ կառուցվածք։ Բանանը խոչընդոտում է ճարպային կուտակումների առաջացմանը և մեծացնում էներգիայի ծախսը, ինչը նկատելի արդյունքներ է բերում ավելորդ քաշի դեմ պայքարում։ Իհարկե, բացի բանան ուտելուց՝ հարկավոր է ակտիվ կենսակերպ վարել և վերահսկել սնունդը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը