
Ահազանգ. Խոշոր հրդեհ է բռնկվել Նորք-Մարաշում. չորս մարտական հաշվարկ է մեկնել

Փետրվարի 4-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է թիվ 19/1, 19/2 և 20 տների տանիքները (մոտ 150 քմ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: