![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է Գեորգի Տարատորկինը
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/877381.jpg)
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Տարատորկինը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դերասանը մահացել է երկարատև հիվանդության արդյունքում:
Տարատորկինը ՌԴ պետական մրցանակի, ՌԴ կառավարության մրցանակների դափնեկիր է: 1966-1974 թվականներին աշխատել է Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնում:
Նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմերում, այդ թվում` «Հանցանք և պատիժ» ֆիլմում խաղացել է Ռոդիոն Ռոսկոլնիկովի դերը: