Նոր Հաճնի քաղաքապետը, հիվանդ աղջկա քրոջը տեսնելով, ասել է․ «Որտեղ ընկել է, թող այնտեղից էլ փող ստանա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հաճնից խմբագրություն եկած կինը պատմում է, որ դռնեդուռ ընկած՝ փող է հավաքում, որ օգնի մահացած եղբոր աղջկան, որը ձմռան սառնամանիքին վայր է ընկել փողոցում, կոտրել ոտքը եւ թանկ վիրահատության կարիք ունի։ Վիրահատության արժեքը 300 հազար դրամ է՝ ֆանտաստիկ, անհաղթահարելի մի գումար իրենց համար։ Իսկ պետպատվերից չեն կարող օգտվել, քանի որ օտար անձի օբյեկտը գրված է ընտանիքի անդամներից մեկի վրա, եւ ֆորմալ առումով ընտանիքը կարիքավոր չի համարվում։ Հորաքույրը սրտակեղեք մի պատմություն է անում եղբոր ընտանիքի մասին, որը «եւ անգրագետ է, եւ չքավոր, եւ հացի կարոտ, եւ խեղճ»։

Ասում է, որ այդ ընտանիքն իր օրում 300 հազար դրամ չի տեսել, իսկ վիրահատությունը խիստ անհրաժեշտ է, եւ ինքը հիմա բարեկամներից ու ծանոթներից 5-10 հազար դրամով գումար է հավաքում։ Դիմել են Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանին, մտածել են, որ համայնքի ղեկավարն է, նաեւ հարեւան է՝ լավ գիտի այս ընտանիքի վիճակը, սոցիալական հարցերի համար նախատեսված ինչ-որ բյուջե ունի քաղաքապետարանը՝ կկարեկցի, կօգնի, բայց քաղաքապետը ոչ միայն անտարբեր է գտնվել, այլեւ հիվանդ աղջկա քրոջը տեսնելով, ասել է․ «Որտեղ ընկել է, թող այնտեղից էլ փող ստանա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս