Բաժիններ՝

Զարեհ Սինանյանը կրկին կառաջադրվի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը երկրորդ անգամ կառաջադրվի որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու:

Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, որպես առաջադրման պատճառը Սինանյանը նշել է իր ձեռքբերումները քաղաքապետ եղած տարիներին և դրական տեսլականը, որ վերջինս ունի Գլենդեյլի զարգացման համար:

«Գլենդեյլը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից` պահպանելով իր կենսական ծառայություններն ու ծրագրերը: Այնուամենայնիվ, մենք շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի տնտեսական առողջացումն իր ազդեցությունն ունենա Գլենդեյլի բոլոր բնակիչների համար»,- նշել է Սինանյանը:

Սինանյանը մեծացել է Բըրբանքում: 1997թ-ին նա քաղաքագիտության և պատմության բակալավրի աստիճան է ստացել UCLA-ից, այնուհետև ավարտել է USC-ի իրավագիտության դպրոցը: 2001թ-ից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2014-2015 թվականներին զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը: Զարեհ Սինանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս