Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել։ Թեև գործարանը նոր սեփականատեր ունի, սակայն գործարանի ու հարկային մարմինների ջուրը նույն առվով չի հոսում։
«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունից հայտնել են, որ Աթաթուրքի օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ի 719 չվերթ` 362 մեկնող և 357 ժամանող: Ստամբուլի մյուս` Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ին նախատեսված 133 չվերթ` 66 մեկնող և 67 ժամանող:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում։
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մոտ ժամանակներս։
Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։
Ֆուտբոլի Անգլիայի լիգայի խաղարկության «Հալ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան խաղում «կարմիր սատանաները» պարտվեցին: Մխիթարյանը չմասնակցեց խաղին:
26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց եւ հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով բանակի մասին` ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա կատարել նախքան ընտրությունները տված խոստումների մեծ մասը, բայց ոչ բոլորը:
«Այն Հայաստանը վերականգնող քարտեզ է: Ես այս ատլասի վրա աշխատել եմ գրեթե վեց տարի»,- ասաց քարտեզագիրը, հավելելով, որ աշխատանքը շարունակական կլինի:
Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա, Ոսկեպար-Կիրանց ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:
CNN ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին:
11:00-17:00 Բուռնազյան փ. 1-33, Գլինկայի փ. 19, 21, 23 շենքերը, Լիսինյան փ. 1-20 սեփական տները եւ 2, 4, 14 շենքերը, Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը, Դավիթ Բեկի փ. 27-97 (կենտ), 45-104; 4-րդ նրբ. 1-43 սեփական տները,
Ասում են, թե Սեյրան Օհանյանը չի անդամակցում որեւէ կուսակցության եւ փորձում է իրենց ստեղծած դաշինքում բացարձակ լիդերի կարգավիճակում լինել շատ հասկանալի պատճառով, որպեսզի իրականացնի տեր եւ տիկին Օհանյանների բաղձալի երազանքը, 2018-ին` խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում դառնա նախագահ, ինչի մասին, ի դեպ, խոսվում եւ աշխատանք էր տարվում դեռ Օհանյանի` պաշտպանության նախարար եղած ժամանակ:
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 կրակոց:
Ադրբեջանը փուլային տարբերակը դիտարկում է հետևյալ ձևով՝ ներկայիս ԼՂՀ սահմանների վերածումը նախկին ԼՂԻՄ-ի, Շուշին նորից պետք է դառնա ադրբեջանական, Խոջալուն՝ ադրբեջանական, իրենք պետք է վերադառնան և այլն, և այլն: Դրանից հետո նոր կտեսնեն՝ համաձա՞յն են, որպեսզի լինի հանրաքվե, թե՞ ոչ:
ՀՀԿ օդիոզները «մե մտահոգության, մե խուճապի» մեջ են` Հովիկ Աբրահամյանի հեռացումից հետո: Նրանք հասկանում են, որ փորձ է արվում ՀՀԿ համամասնական ցուցակը մաքրել ու նախընտրական փիառը կառուցել հենց դրա վրա:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ակտիվորեն սկսեցին լուրեր տարածվել, որ հնարավոր է ՀՀԿ-ն լքի նաեւ գժի թղթով հայտնի Գյումրու քաղաքապետ աշխատած Վարդան Ղուկասյանը, ինչը հենց ինքը՝ Վարդանիկը, չի հերքել: Հանրապետականից դուրս գալուց հետո նրա հանգրվանը, ամենայն հավանականությամբ, լինելու է «Բարգավաճ Հայաստան»:
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր է ստորագրելու գալիք ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով մասնակցող քաղաքական ուժերի հետ։
«Ու ի՞նչ: Նա գնաց մենա՞կ, թե՞, այնուամենայնիվ, հետը տանելու է ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ թեւի հավատարիմ զինակիցներին: ՀՀԿ-ին դա կլիներ մեծ նվեր, հատկապես եթե նրանց ԲՀԿ-ն ընդուներ՝ եւ միասին կլինեին, եւ նոր իմիջ կունենային»:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ այս օրերին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով: Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը 14 միլիոն 818 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին շրջանում ակտիվ քննարկումների մեջ է հայաստանյան խճճված քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս օրերին Ս.Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Համախմբում» կուսակցության, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի և անգամ Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկումների հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն են եղել:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բազմազան ինտրիգներ են պարունակում գրեթե բոլոր ընտրատարածքներում: Օրինակ` Արթիկում ՀՀԿ–ի հիմնական հույսը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է, ով անկասկած մեծ հնարավորություններ ունի դարձյալ հայտնվելու Ազգային ժողովում:
«ՀՀԿ-ն նախնական որոշում ունի առաջիկա ԱԺ ընտրություններում Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով չառաջադրել մարզի Աշոցքի շրջանն ընդգրկող նախկին թիվ 33 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձած Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը»:
Բրիտանացի գիտնականներն այն կարծիքին են, որ անհանգստության զգացողությունը եւ ընկճախտը կարող են մեծացնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը, տեղեկացնում է BBC-ն:
«Չեմ կարծում, որ դուք կարող եք որոշ բաներ համեմատել. Ռոնալդուն Ռոնալդուն է, Մեսսին՝ Մեսսին: Մենք երկուսս էլ մեծագույն ֆուտբոլիստներ ենք, իսկ մեր անհատական և թիմային տիտղոսները դրա վառ ապացույցներն են: Մենք 2 տարբեր մարդիկ ենք, 2 մարդ, որոնք կատարում են իրենց աշխատանքը»,- հայտնել է Կրիշտիանուն Goal-ին: