
Տեր և տիկին Օհանյանների բաղձալի երազանքը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սեյրան Օհանյանը չի անդամակցում որեւէ կուսակցության եւ փորձում է իրենց ստեղծած դաշինքում բացարձակ լիդերի կարգավիճակում լինել շատ հասկանալի պատճառով, որպեսզի իրականացնի տեր եւ տիկին Օհանյանների բաղձալի երազանքը, 2018-ին` խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում դառնա նախագահ, ինչի մասին, ի դեպ, խոսվում եւ աշխատանք էր տարվում դեռ Օհանյանի` պաշտպանության նախարար եղած ժամանակ:
Դրա համար է այսօր նա անվերջ մատնանշում Ռուսաստանի գործոնը եւ իր շուրջ փորձում լայն համախումբ ձեւավորել: Չնայած այդ կոնսոլիդացիայում եվրոպայապաշտ Հայրիկյանի ներկայությունն արդեն իսկ բավարար կազուսային է, որովհետեւ վերջինս «քանդել-հավաքելու» շատ լուրջ մասնագետ է. թե երբ եւ ինչ կքանդի նա, կերեւա առաջիկայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: