
Որ ուժերն են լինելու «Ծառուկյան» դաշինքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը համագործակցության հուշագիր է ստորագրելու գալիք ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով մասնակցող քաղաքական ուժերի հետ։
Այս պահին հաստատ է, որ դաշինքին միանալու են ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ «Միասնություն» դաշինքը։ Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ բանակցությունները շարունակվում են։
Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ համագործակցությունը Ծառուկյանը կտրականապես բացառել է անցյալ շաբաթ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: