
Դիեգո Կոստայի համար «Բարսելոնան» և «Ատլետիկոն» մտել են պայքարի մեջ

«Բարսելոնան» և «Ատլետիկոն» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր են ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ում հանդեպ հավակնություններ ունի նաև չինական ակումբներից մեկը: Իսպանական ակումբները դեմ չեն օգտվել 28-ամյա ֆուտբոլիստի և լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կոնֆլիկտից:
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն կապվել են Կոստայի շրջապատի հետ, իսկ «Ատլետիկոն» դիտարկում է նրա վերադարձը՝ որպես Անտուան Գրիզմանի հավանական փոխարինող, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստային Չինաստանում առաջարկել են տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը