 
                        Մխիթարյանը, Պոգբան, Իբրահիմովիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են. Ռիո Ֆերդինանդ
 
                                    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստների` այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջխաղացումը կապված է ամռանը ձեռք բերված ֆուտբոլիստների անվան հետ: Մխիթարյանը, Պոգբան, Իբրահիմովիչը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են: Մոուրինյոյին ժամանակ է պետք հասկանալու ինչպես ծառայեցնել նրանց»,- ասել է Ֆերդինանդը:
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «կարմիր սատանաները» 39 միավորով 6-րդ տեղում են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        