Բացի արյան ռեգեներացիոն գործառույթից, լյարդը նաև օգնում է մաքրել օրգանիզմն ու խթանել ուտելիքը մարսելու գործընթացը:
Անդրեյ Կառլովը (1954-2016թթ.) ծնվել է Մոսկվայում՝ դիվանագետների ընտանիքում։ 1976թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ խորությամբ ուսումնասիրել է Կորեայի պատմությունը և լեզուն։ Երկար տարիներ աշխատել է Հյուսիսային Կորեայում ԽՍՀՄ դեսպանատանը, ապա` Կորեայում Ռուսաստանի դեսպանատանը։ Հետագայում Կառլովն աշխատել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, իսկ 2013թ. նշանակվել է Թուրքիայում ՌԴ դեսպան։
YouTube-ում Reactions-ի ալիքը ներկայացրել է մի տեսանյութ, որում ցուցադրվում է մարդու գլխուղեղի հակազդումը ալկոհոլին: Այն պարունակում է էթանոլ, որը գործի Է դնում բիոքիմիական այն հակազդեցությունների շղթան, որոնք խթանում են դոֆամինի մշակումը, հորմոնի, որը հատուցման համակարգի մաս է կազմում:
Երևանում հունվարի 5-9-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:
Ցանկանում եք ինտրիգ ստեղծել և դրա համար բազմիմաստ ձևով արտասանում եք՝ «Մենք պետք է խոսե՞նք»: Մոռացեք այդ արտահայտության մասին. հոգեբանների կարծիքով՝ տղամարդկանց մեծամասնությունն ընդունում են այն բացառապես բացասական: Փորձեք ասել՝ «Սիրելիս, ես անակնկալ ունեմ քեզ համար», կամ՝ «Սիրելիս, ես կուզենայի քեզ հետ քննարկել ստեղծված իրավիճակը»:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 7 ուղևորները և «Մերսեդես սպրինտեր»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հունվարի 3-ին, ժամը 19.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու։
Երկվորյակ եղբայրը չի կորցրել իրեն և կարողացել է պահարանը մի կողմ տանել՝ եղբորը ազատվելու հնարավորություն տալով։ Ծնողները տեսանյութը հրապարակել են, որպեսզի մյուս ծնողները երեխաներին առանց հսկողության չթողնեն սենյակում, ուր հեշտ է շրջել կահույքը։
Զինված անձինք կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, ևս մեկը վիրավորում է ստացել։ Բանտի ղեկավար Պետեր Բոնգատայի կարծիքով՝ հարձակումը լավ պլանավորված է եղել. շենքից դուրս գալու համար դատապարտյալներն օգտագործել են ծածկոցներ։ Նա հավելել է, որ ներկայումս փախած դատապարտյալների նկատմամբ հետախուզում է իրականացվում, ինչպես նաև ճշտվում է՝ արդյոք նրանց շարքում կա՞ն հատկապես վտանգավոր հանցագործներ։
Պիցցան իտալական խոհանոցի այցեքարտն է, որն իրենից ներկայացնում է շրջանաձև հաց՝ ծածկված լոլիկի սոուսով (դասական տարբերակ) և պանրով (սովորաբար մոցարելա), ինչպես նաև այլ բաղադրիչներով: Համարվում է աշխարհի ամենահայտնի ուտեստներից մեկը: Ներկայացնում ենք հանրահայտ նեապոլյան «Պիցցայոլի» Ջովանի Իմպրոտայի օրիգինալ բաղադրատոմսը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mazda 6» մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:
Այս թեստը հնարավորություն է տալիս իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում 2017թ.։ Ընդամենը հարկավոր է ընտրել քաղցրավենիքը, որը ձեզ դուր է գալիս։
Միանգամից նշենք. այս ըմպելիքը տարօրինակ համ ունի: Շատերին կարող է դուր չգալ: Բայց ըստ ներգործության՝ բնական միջոցը շատ ուժեղ է: Ակնթարթորեն վերականգնում է օրգանիզմը և ոտքի է կանգնեցնում:
Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրը երեկոյան: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները տուն են տանում՝ որպես Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության կենարար Լույսի խորհրդանիշ: