Բաժիններ՝

Ընտրեք քաղցրավենիքն ու իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2017թ.

Marketium.ru կայքը գրում է, որ այս թեստը հնարավորություն է տալիս իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում 2017թ.։ Ընդամենը հարկավոր է ընտրել քաղցրավենիքը, որը ձեզ դուր է գալիս։

1. Նոր տարում ձեզ զգացմունքների խճանկար է սպասվում։ Ռիսկի կդիմեք և չեք զրկի ձեզ արկածներից, որոնք անմոռանալի տրամադրություն կհաղորդեն։

2. 2017թ. բազմաթիվ տոներ կունենաք։ Ձեզ կհրավիրեն ծննդյան տոների, հարսանիքների, հյուրասիրության, քանի որ բոլորը ցանկանում են շփվել ձեզ հետ։

3. 2017թ. ձեզ ընտրության հնարավորություն կտա։ Հաճախ ստիպված կլինեք ընտրել, բայց վախենալ հարկավոր չէ. դա միայն կամրապնդի ճիշտ որոշումներ կայացնելու ձեր կարողությունը։

4. Նոր տարում ձեզ հետաքրքիր ճամփորդություն է սպասվում, բայց դրա համար հարկավոր է լավ աշխատել։

5. Ձեր կյանքում նոր մարդ կհայտնվի, ով շատ մտերիմ կդառնա։

6. Ճշտապահությունը հաջողության երաշխիքն է։ Նոր տարում հարկավոր է սովորել ճշտապահ լինել, քանի որ դա դրականորեն կազդի ձեր կյանքի վրա։

7. Եթե որոշում կայացնեք սարեր բարձրանալ, դա ձեզ անմոռանալի դրական զգացմունքներ կհաղորդի։ Բացառված չէ, որ հոգեկան ներդաշնակություն կգտնեք։

8. Հանգիստ տարի կունենաք։ Չեն նկատվում անսպասելի իրադարձություններ։ Ամեն ինչ կախված է միայն ձեզնից։

9. 2017թ. եզակի առաջարկ կստանաք, որից հարկավոր չէ հրաժարվել։

10. Նոր տարում կունենաք բոլոր հնարավորությունները՝ գումար հավաքել ճանապարհորդության համար, որի մասին վաղուց էիք երազում։

11. Հարազատ, մտերիմ անձինք ամբողջ տարում կուրախացնեն ձեզ, որի համար նրանցից շնորհակալ կլինեք։

12. Աշխատանքի առաջարկ կստանաք կամ պաշտոնի բարձրացում կունենաք։ Օգտվեք հնարավորությունից։

13. 2017թ. ձեզ համար արևածագ կդառնա։

14. Նոր տարում ձեզ կթվա, թե ոչինչ չի բավարարում, այդ պատճառով էլ առավել ջանասիրությամբ կաշխատեք և, ի վերջո, կհասնեք ցանկալիին։

15. 2017թ. կկարողանաք ցուցադրել ձեր՝ լիդերի հատկանիշները։ Ինքնավստահ եղեք։

16. Այս տարին ձեզ համար ստեղծագործական տարի կլինի, կկարողանաք ամբողջությամբ բացահայտել ձեր տաղանդը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս