Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 4-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mazda 6» մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս