
Սպասվում է ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում` մառախուղ և թույլ ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 5-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 5-9-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: