
ԱՄՆ-ում 2-ամյա երեխան փրկել է երկվորյակ եղբորը

ԱՄՆ Յուտա նահանգում գտնվող տանը տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 2-ամյա երկվորյակ եղբայրներից մեկը փրկել մյուսի կյանքը։ Youtube-ում տեսանյությունը հրապարակել են երեխաների ծնողները։
«Риа Новости»-ի հաղորդմամբ՝ երեխաները խաղալիս են եղել պահարանի մոտ և պատահաբար շրջել այն։ Երեխաներից մեկը հայտնվել է հատակին, իսկ ծնողները նրանց կողքին չեն եղել, որպեսզի օգնության հասնեին։ Բարեբախտաբար, երկվորյակ եղբայրը չի կորցրել իրեն և կարողացել է պահարանը մի կողմ տանել՝ եղբորը ազատվելու հնարավորություն տալով։ Ծնողները տեսանյութը հրապարակել են, որպեսզի մյուս ծնողները երեխաներին առանց հսկողության չթողնեն սենյակում, ուր հեշտ է շրջել կահույքը։