
Խոշոր վթար Գողթ գյուղում. 10 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 3-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 7 ուղևորները և «Մերսեդես սպրինտեր»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: