
Ֆիլիպիններում բանտի վրա հարձակումից հետո 150 դատապարտյալ է փախել

Նվազագույնը 150 բանտարկյալ է փախել Ֆիլիպինների հարավում գտնվող բանտի վրա զինված հարձակման ադյունքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ հունվարի 4-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, հաստատությունը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից։ Ենթադրվում է, որ նրանք կապ ունեն իսլամիստների հետ։
Զինված անձինք կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, ևս մեկը վիրավորում է ստացել։ Բանտի ղեկավար Պետեր Բոնգատայի կարծիքով՝ հարձակումը լավ պլանավորված է եղել. շենքից դուրս գալու համար դատապարտյալներն օգտագործել են ծածկոցներ։ Նա հավելել է, որ ներկայումս փախած դատապարտյալների նկատմամբ հետախուզում է իրականացվում, ինչպես նաև ճշտվում է՝ արդյոք նրանց շարքում կա՞ն հատկապես վտանգավոր հանցագործներ։
Մինչ փախուստը բանտում պահվել է 1511 դատապարտյալ։