Ձիթապտղի յուղն ու կիտրոնը կլավացնեն լյարդի աշխատանքը

Բացի արյան ռեգեներացիոն գործառույթից, լյարդը նաև օգնում է մաքրել օրգանիզմն ու խթանել ուտելիքը մարսելու գործընթացը:

Լյարդն առողջ պահելու և դրա ֆունկցիաները լավացնելու լավագույն միջոցները բնական բաղադրատոմսերն են:

Միջոցը, որի մասին կխոսենք, դեռ հին ժամանակներից օգտագործվել է եվրոպական որոշ երկրներում: Այս միջոցը պատրաստելու համար մեզ ընդամենը երկու բաղադրիչ է անհրաժեշտ:

Պարզապես ամեն օր դատարկ ստամոքսին այս միջոցից 2 ճ/գ ընդունեք և կվերականգնեք լյարդի աշխատանքը, իսկ օրգանիզմը կընդունի այս միջոցի բոլոր սննդարար տարրերը:
Եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք, ապա յուրաքանչյուր բնական միջոցի օգտագործումից առաջ խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի:

Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութով և ընդունեք դատարկ ստամոքսին: Դրանից հետո կարող եք վայելել նախաճաշը:

Այս միջոցն օգտագործելուց մեկ ամիս անց կնկատեք տարբերությունը: Կլավանա արտաքին տեսքը, կանհետանան աչքերի սև շրջանակները, կթարմանա մաշկը:

Բացի այդ, աղիներն ավելի լավ կաշխատեն, կմոռանաք փորկապության և այլ մարսողական խնդիրների մասին:

Ձիթապտղի յուղը բուսական յուղ է, որը ստանում ենք ձիթենու պտուղներից: Յուղը պարունակում է եռագլիցերիդ ճարպաթթուներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս