Բաժիններ՝

Կոճապղպեղի և նշի սմուզի՝ հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու համար

Երբևէ լսե՞լ եք, թե որքան օգտակար է նշի յուղի և կոճապղպեղի համադրությունը: Այս հրաշալի խառնուրդը ոչ միայն մաքրում է օրգանիզմն ավելորդ տոքսիններից, այլև լավացնում է մաշկի վիճակը, հատկապես՝ աշնան և ձմռան ցուրտ եղանակին: Ձեզ ենք առաջարկում այս համադրությամբ հրաշալի սմուզի, որն ունի մի շարք օգտակար հատկանիշներ:

Սմուզիի բաղադրության մեջ մտնող բանանը պարունակում է մանրաթելեր, վիտամին B6 և կալիում: Բանանը կարգավորում է երիկամների, ոսկորների աշխատանքը ու սրտանոթային համակարգի վիճակը:

Կոճապղպեղը հրաշալի կերպով լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը և ունի հակաբորբոքային հատկանիշներ, որոնք լավացնում են մաշկի վիճակը: Կոճապղպեղը նաև ամրացնում է իմունիտետը: Կանեփի սերմերը պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են ուռուցքների գոյացության ռիսկը: Դրանք պրոտեիններով են սնուցում օրգանիզմը:

Նշով և կոճապղպեղով սմուզի. բաղադրություն

Սառեցրած 2 բանան
2 սմ կոճապղպեղ
2 ճ/գ նշի յուղ կամ քառորդ բաժակ նուշ
3 ճ/գ կանեփի սերմեր
2 բաժակ ջուր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք: Երբ սմուզին պատրաստ լինի, խմեք ամբողջը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս