
Որքան է ՀՀ-ում շրջանառվող քարտերի քանակը

2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառվող բանկային քարտերի թիվը կազմել է 1 756 658։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։
2015 թվականի հոկտեմբերի համեմատ քարտերի քանակն աճել է 40 187-ով կամ 2.34%-ով։
2016-ի հոկտեմբերի ընթացքում ՀՀ-ում բանկային քարտերով կատարվել է 2 մլն 348 հազար 926 գործարք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 117.1 մլրդ դրամ:
Քարտերով կատարված գործարքների քանակը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 10.24%-ով, իսկ արժեքը՝ ընդամենը 0.27%-ով։