Բաժիններ՝

Մառլեն Դիտրիխի հայտնի քսուքը՝ կնճիռների դեմ

Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ 35 տարեկանից հետո սկսում են  անհանգստանալ մանր կնճիռների պատճառով: Ժամանակի ընթացքում մաշկը դեղնում է, կորցնում  իր էլաստիկությունը, թեփոտվում, առաջանում են մանր կնճիռներ:

Այժմ կոսմետիկ միջոցները բավական թանկ արժեն: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք առաջարկում տնական միջոց, որը կօգնի հարթեցնել մաշկն ու վերադարձնել թարմությունն ու երիտասարդությունը:

Այս յուրահատուկ միջոցն օգտագործել է նաև հայտնի դերասանուհի Մառլեն Դիտրիխը: Բաղադրատոմսը մեզ է հասել գեղեցկուհու մահվանից հետո, իր օրագրերից: Քսուքն ունի ձգող, սնուցող և փափկեցնող հատկանիշներ:

krem

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 1 ձվի սպիտակուց
  • 200 գ յուղոտ թթվասեր
  • 30 գ կիտրոնի հյութ
  • 50 գ օղի
  • 1 ճ/գ գլիցերին

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք: Արդյունքում՝ կստանաք 300 գ հզոր և երիտասարդացնող քսուք, որը կձգի ձեր մաշկը: Այս քսուքը կարող եք քսել նաև մարմնին:

Եթե վստահ չեք, որ կարող եք քսուքն օգտագործել 7 օրվա ընթացքում, ապա կրճատեք բաղադրիչների քանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս