Ազատվեք աչքերի կապտուկներից

Շատ կանայք են ստիպված եղել առերեսվել այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին են աչքերի ներքևի մասի մուգ հատվածները՝ կապտուկները: Դրանցից ազատվելուց առաջ, նախ՝ պետք է հասկանալ դրանց առաջացման պատճառները:

Կապտուկների առաջացման պատճառները

Աչքերի ներքևի հատվածի մաշկը համարվում է օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների հայելին: Այնպես որ, նախ պետք է պատճառները փնտրել սեփական օրգանիզմում:  Առավել հաճախ հանդիպող պատճառներն են՝

  • Անքնությունը
  • Ալկոհոլի օգտագործումը
  • Երկարատև աշխատանքը
  • Չկարգավորված սննդակարգը
  • Սթրեսը և հոգնածությունը

Աչքերի ներքևի հատվածներում կապտուկներ կարող են առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով՝

Կարդացեք նաև

  • Վահանագեղձի խախտումներ
  • Երիկամների և լյարդի հիվանդություններ
  • Ալերգիա
  • Սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումներ

Եթե որոշել եք ազատվել այս խնդիրներից, ապա պետք է նախ՝ կարգավորել կենսակերպը: Եթե նույնիսկ դրանից հետո կապտուկները չվերանան, ապա պետք է ուշադրություն դարձնել առողջությանը: Դրանք կարող են նաև ժառանգականության, սխալ դեղամիջոցներ ընդունելու արդյունք լինել:

Եթե կապտուկներն առաջացել են հասարակ հոգնածության պատճառով, ապա այս դեպքում ձեզ լավագույնս կօգնեն բնական դեղամիջոցները: Կարտոֆիլի դիմակն ուղղակի հրաշքներ է գործում:

2 ճաշի գդալ եփված և տրորած կարտոֆիլին ավելացրեք մի փոքր տաք կաթ: Խյուսը տեղադրեք աչքերի ներքևի հատվածին: 10 րոպե անց կարող եք լվանալ խյուսը: Կարտոֆիլը փորձված միջոց է, այն արագ և արդյունավետ կերպով օգնում է ազատվել կապտուկներից և այտուցներից:

Կաթնաշոռը նույնպես հրաշալի է այս դեպքում: 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռի մեջ մի քանի կաթիլ սև թեյ լցրեք: Խյուսը դրեք աչքերի շուրջ և թողեք մնա  մի քանի րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս