Մի շտապեք նիհարել. սա անհրաժեշտ է իմանալ քաշը ստուգելիս

Կշեռքի ցուցադրած թիվը որոշում է կնոջ տրամադրությունը գրեթե ամբողջ օրվա համար կամ ավելի երկար ժամանակահատվածով։ Takprosto.cc կայքը գրում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի օր շարունակ խիստ սննդակարգի եք հետևում, բայց կշեռքի թիվը չի նվազում, կամ հակառակը՝ բարձրանում է։ Ի՞նչն է պատճառը։

Ինչպես ստուգել քաշը։ Պատկերացնենք կնոջ, ում մկանային զանգվածը 45 կգ է, ճարպայինը՝ 15։ Ընդհանուր առմամբ նա կշռում է 60 կգ, բայց չգիտես ինչու՝ ըստ կշեռքի թվի՝ նրա քաշը մեկ 57 կգ է, մեկ՝ 64։ Կարևորը՝ նրա ռեժիմում և սննդակարգում ոչինչ չի փոխվում։ Շատերն են կշեռքի ներկայացրած թիվն ընդունում որպես վերջին «ատյան» նիհարելու ընթացքում՝ փոխարենը վերլուծեն իրենց մարմնի ամբողջական վիճակը։ Իրական քաշը ստուգելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ։

Գործոններ, որոնք ազդում են քաշի տատանման վրա

1. Ամենակարևոր հանգամանքը, որ անհրաժեշտ է հաշվի առնել, ջրի քանակն է։ Օրգանիզմը փորձում է ցանկացած ձևով պահպանել ջրի և աղի հավասարակշռությունը, քանի որ որքան քիչ ջուր է ստանում օրգանիզմը, այնքան շատ է այն պահում իր մեջ, որպեսզի կարողանա նորմալ գործել։

Կարդացեք նաև

2

2. Գլիկոգեն։ Յուրաքանչյուր գրամ գլիկոգեն օրգանիզմում համապատասխանաբար պահում է 3 գրամ ջուր։ Եթե գիշերը մի կտոր թխվածք եք կերել, իսկ առավոտյան կանգնել եք կշեռքին, պետք չէ վախենալ. սա ավելորդ կիլոգրամ չէ, այլ ջուր։ Դրանից հեշտ է ազատվել, սակայն պետք չէ տարվել քաղցրավենիքով։

tort

3. Կնոջ քաշը կարող է տարբերվել դաշտանային ցիկլի ընթացքում։ Ոչ միայն ախորժակի, այլև այտուցների պատճառով։ Ամենից հաճախ այն արտահայտվում է նոր ցիկլի սկսվելուց մեկ շաբաթ առաջ։ Այդ պատճառով էլ այս ընթացքում քաշը ստուգելը ցանկալի չէ. կարող եք միայն փչացնել տրամադրությունը։

oracuyc

4. Այտուցներ։ Եթե շատացրել եք աղը սննդակարգում, ամենայն հավանականությամբ, դա կնպաստի քաշի ավելացմանը։ Համապատասխանաբար, եթե քիչ աղ եք սկսել ուտել, քաշը նվազում է։ Այտուցվածությունը կարող է հուշել նաև երիկամների աշխատանքի խնդիրների մասին։

4

Իրական քաշն իմանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ցուցանիշները

1. Որովայնի ծավալ։ Եթե որովայնի ծավալը կրճատվում է, ճարպի քանակն օրգանիզմում նվազում է, և՝ հակառակը։ Կարող եք չափել նաև ոտքերի և մարմնի մյուս հատվածների ծավալը։

niharel1

2. Էներգիայի մակարդակ։ Եթե ձեր դիետան ուղղված է օրգանիզմում կալորիաների դեֆիցիտին, ակտիվության մակարդակը հաջողության հրաշալի ցուցանիշ կարող է լինել։ Երբ կշեռքի վրա ավելի մեծ թիվ ենք տեսնում, ձեզ ուժեղ և էներգիայով լի եք զգում, բայց եթե ձեզ ուժեղ և էներգիայով լի եք զգում, իմացեք, որ մեծացնում եք մկանային զանգվածը։

axjik

3. Այտուցներ։ Եթե առավոտյան աչքերի տակ այտուցներ եք նկատում, ավելի լավ է չստուգել քաշը, քանի դեռ օրգանիզմը չի ազատվել ավելորդ հեղուկից։

8

Եթե վերահսկում եք քաշը, անհրաժեշտ է իմանալ նաև հասակի, քաշի և տարիքի հարաբերակցության հիմնական ցուցանիշները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս