«Հայաստանին ռուսական նոր ռազմաբազաներ անհրաժեշտ չեն». Սերժ Սարգսյան

Հայաստանում Ռուսաստանի նոր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտություն չկա, բավարար է միայն գոյություն ունեցող ռազմաբազաների «ռազմական հզորության ավելացումը»։

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները՝ ներառելու այն բոլոր տարրերը, որոնք կարող են պահանջված լինել։ Այդ պատճառով փոքրիկ Հայաստանում մեկ բազան, կարծում եմ, բավարար է, պարզապես անհրաժեշտ է այդ բազայի ռազմական հզորությունն ավելացնել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։

Տեսանյութեր

Լրահոս