
Ինչպես է փոխվել դրամի փոխարժեքը վերջին 15 տարվա ընթացքում

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի ֆինանսների վիճակագրությունը, որտեղ ներկայացված է նաև փոխարժեքի դինամիկան՝ 1999-2015 թվականների համար։
Իհարկե, նոր բան այստեղ չկա։ Պարզապես գծապատկերը ևս մեկ առիթ է՝ վերհիշելու համար դրամի ոդիսականը։
Մինչև 2003 թվականը դրամն արժեզրկվում էր և 2003 թվականի մարտին դոլարն արժեր մոտ 590 դրամ։
Հետո սկսվեց դրամի ամրապնդման փուլը։ Ու չնայած բոլոր քննադատություններին, որ դրամի ամրապնդումը վնասում է տեղական արտադրող-արտահանողին, այդ փուլը երկարեց մի քանի տարի՝ մինչև 2009 թվականի մարտը, երբ 1 դոլարի փոխարժեքը մոտ 305 դրամ էր։
Մարտին դրամը փլուզվեց՝ 1 օրվա ընթացքում 1 ԱՄՆ դոլարի գինը հասավ 365 դրամի։
Դրանից հետո դրամը շարունակեց սահուն արժեզրկվել, իսկ 2014-ի վերջին հերթական անգամ ֆինանսական 2 անգամ շուկան ցնցվեց՝ 1 դոլարի գինը 410 դրամից հասավ 433 դրամի, իսկ հետո մինչև 470-ի։