Պսիխոմատիկա. վարակիչ հիվանդությունները կյանքի իմաստի անբավարարություն են
Հարուցիչը վարակի առաջացման պատճառն է, որը կարող բազմանալ մարդու, կենդանու կամ բակտերիաների՝ միայն ողջ բջիջներում։ Cluber.com.ua կայքը գրում է, որ մարդու օրգանիզմում վարակի զարգացման համար հիմք է դառնում որոշակի տիպի էներգիան, որն առաջանում է ինքնագնահատականի, սեփական գոյության իմաստի հետ կապված ներքին խնդիրների հետևանքով։ Օրգանիզմում վարակների առաջացումը մարդուն զգուշացնում է կյանքում ուրախության բացակայության, որևէ իլյուզիայի փլուզման և այդ առիթով տխրության, վշտի զգացման մասին։
Էներգիայի այսպիսի տեսակը, որը վարակի համար հիմք է ստեղծում, կարող է ստեղծվել ինչպես՝ կյանքի ընթացքում, այնպես էլ՝ փոխանցվել գենետիկորեն։ Գենետիկորեն փոխանցված այդ «ծրագիրը» կարող է «քնել» և ակտիվանալ այն իրավիճակներում, երբ մարդը խորը հիասթափություն, ինքնագնահատականի անկում, նախկինում գոյություն ունեցող կյանքի իմաստի կորուստ է զգում։ Նախ՝ տեղի է ունենում վարակումը՝ դրա համար նպաստավոր պայմանների հետևանքով, ապա վարակը՝ որպես պարզ երևույթ, որը ցանկանում է ապրել, սկսում է պահպանել իր գոյության համար անհրաժեշտ պայմանները՝ կորած լինելու, դատարկության, նվաստացած լինելու էներգետիկ-ինֆորմացիոն ֆոն։ Ստացվում է փակ շղթա, որը պահպանվում է երկու կողմից՝ մարդու կողմից, ով մտածում է և զգում որոշակի բան, և վարակի կողմից, որը բազմանում է և օրգանիզմում պահպանում վարակված էներգիան։
Վարակը տեղավորվում է բջջի մեջ և դառնում մարդու մի մասը։ Վարակը սպանելու համար անհրաժեշտ է սպանել մարդու մի մասը։ Բժշկությունը վարակը բուժում է դեղամիջոցներով, իսկ վարակը սնվում է մարդու էներգիայով։ Մարդը կուլ է տալիս դեղահաբը, սակայն չի դադարում իրեն նվաստացած և անիմաստ զգալ։ Հակավիրուսային դեղամիջոցն ազդում է ամենի վրա՝ բացի մտքերից։
Վարակը բուժելու համար անհրաժեշտ է մարդուց հեռացնել այն պատճառները, որոնք ստեղծում են վարակի կյանքի համար նպաստավոր էներգիա։ Եթե մարդը չփոխի իր վերաբերմունքն ինքն իր և աշխարհի նկատմամբ, չգտնի այն միտքը, որը ցածրացնում է նրա ինքնագնահատականը, վշտի, տխրության պատճառ դառնում, վարակը կապրի և կծաղկի։ Երիտասարդ տարիքում, օրինակ, հերպեսի վարակն արտահայտվում է շուրթերի վրա։ Մարդը ցրում է իր մտքերը հիպերակտիվության միջոցով՝ կարիերա, ընտանիք, երեխաներ, ճանապարհորդություն, և այլն։ Ծերունական տարիքում մարդու ակտիվությունը նվազում է, իսկ ապրած կյանքի մասին մտքերը՝ շատանում։
Ամեն ինչ հավաքվում է, իջնում է օրգանիզմի էներգետիկան։ Մեծահասակները շփման առումով պահանջված չեն, երբեմն պետք չեն նույնիսկ իրենց հարազատներին։ Այս դեպքում հերպեսը բարդ ձև է ստանում։ Բժշկությունը սա չի բուժում, այլ սկսում է օրգանիզմը թունավորել դեղամիջոցներով՝ վարակը լռեցնելու և ցավը թեթևացնելու համար։ Ծերերի համար նախատեսված բոլոր դեղամիջոցներն ազդում են ուղեղի ակտիվության վրա. նրանք դառնում են ցրված, շատ են քնում, քիչ են մտածում։ Նրանք մեծ մասամբ ուժ չեն ունենում մտքում որևէ բան փոխելու։ Այս ամենը թույլ չի տալիս փոխել էներգիայի որակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը