Ռոնալդուն անցավ Իբրահիմովիչին և բոլոր ժամանակների եվրոպական հավաքականների դիպուկահարների ցուցակում զբաղեցրեց 6-րդ տեղը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 5 գնդակ 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման Անդորրայի (6:0) և Ֆարերյան կղզիների (6:0) դեմ խաղերում՝ ազգային թիմի կազմում խփած գնդակների թիվը հասցնելով 66-ի:
31-ամյա ֆուտբոլիստն անցավ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչից և բոլոր ժամանակների եվրոպական հավաքականների դիպուկահարների ցուցակում դուրս եկավ 6-րդ տեղը:
Եվրոպական հավաքականների լավագույն դիպուկահարները
- Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա/Իսպանիա) – 84 գոլ՝ 89 խաղում
- Շանդոր Կոչիշ (Հունգարիա) – 75 (68)
- Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 71 (137)
- Գերդ Մյուլլեր (ԳՖՀ) – 68 (62)
- Ռոբի Քին (Իռլանդիա) – 68 (146)
- Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 66 (135)
- Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 62 (116)
- Իմրե Շլոսեր (Հունգարիա) – 59 (68)
- Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 59 (97)
- Յան Կոլլեր (Չեխիա) – 55 (91)
- Յոախիմ Շտրայխ (ԳԴՀ) – 55 (102)
- Ուեյն Ռունի (Անգլիա) – 53 (115)
Պատրաստեց Անի Գաբուզյանը