Բաժիններ՝

Մաքրեք թոքերը նիկոտինի ազդեցությունից

Բոլորն էլ գիտեն՝ որքան վնասակար է ծխելը, սակայն քչերն են կարողանում ազատվել այդ սովորությունից: Ծխախոտը վնասում է գրեթե բոլոր օրգանները, հատկապես՝ թոքերը: Բացի այդ, ծխախոտը մի շարք օրգանների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է:  Հետազոտությունները ցույց են տվել, որ թոքերի քաղցկեղի առաջացման 87%-ի պատճառը հենց նիկոտինն է:

Բարեբախտաբար, վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ որոշակի մթերքներ կարող են օգնել նվազեցնել ծխելու հասցրած վնասը: Ձեզ ենք ներկայացնում 4  մթերքների ցուցակ, որոնք կօգնեն նվազեցնել նիկոտինի հասցրած վնասը:

1. Սխտոր
Սխտորն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, հատկապես՝ թոքերի համար: Այս պատճառով էլ, սխտորը մեր ցուցակի առաջատարն է:

2. Կոճապղպեղ
Այս հրաշալի բույսը հարուստ է հակամիկրոբային և հակաբակտերիալ հատկանիշներով, որոնք վերականգնում են շնչուղիները:

Կարդացեք նաև

3. Գրեյպֆրուտ
Գրեյպֆրուտը ցիտրուսային միրգ է, որը մեծ քանակությամբ վիտամին C, բետա-կարոտին, ֆոլաթթու է պարունակում  և  ունի հզոր հակաքաղցկեղային ազդեցություն: Գրեյպֆրուտի կանոնավոր օգտագործումը խորհուրդ է տրվում հատկապես այն ծխողներին, որոնք թոքերի քաղցկեղի ռիսկային գոտում են գտնվում:

4. Սելեն
Սելենը հանքանյութ է, որով հարուստ է հողը, ջուրն ու որոշակի մրգեր: Սելենն ունի հակաօքսիդանտ ազդեցություն և կարող է պաշտպանել օրգանիզմի բջիջները: Ի հավելումն, սելենը հարուստ է վիտամին E-ով, որը չափազանց անհրաժեշտ է թոքերը վերականգնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս