Բնական դեղամիջոց՝ շաքարախտի դեմ
Շաքարախտն առաջանում է ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտազատելու անկարողության դեպքում:
Շաքարախտի նախանշանները կարող են տարբեր լինել: Որպես կանոն՝ հաճախակի միզարձակում՝ հատկապես գիշերային ժամերին:
Բացի այդ, կարող եք ունենալ անդադար ծարավի զգացողություն, սեռական օրգանների քոր, վնասվածքներ, որոնք բարդ են վերականգնվում, ինչպես նաև՝ քաշի արագ նվազում: Այս ամենը նախանշում են շաքարախտի մասին:
Եթե շաքարախտը չբուժվի, կարող է մի քանի առողջական խնդիրներ առաջ քաշել, ինչպես, օրինակ՝
- Վատ տեսողություն, նույնիսկ ամբողջական կուրացում
- Օրգանիզմի թուլություն
- Նյարդային համակարգի խնդիրներ
- Երիկամային անբավարարություն
Տարբերակվում է շաքարային դիաբետի 3 տեսակ՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և հեստացիոն շաքարային դիաբետ:
1-ին տիպի շաքարային դիաբետը հայտնի է՝ որպես երիտասարդական դիաբետ, ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդու օրգանիզմը պայքարում է ենթաստամոքսային գեղձում առկա բետա բջիջների դեմ: Դրանք, ինչպես հայտնի է, արտազատում են ինսուլին:
2-րդ տիպի դիաբետը, հայտնի՝ որպես հասուն տարիքում առաջացած շաքարային դիաբետ, առաջանում է այն դեպքում, երբ մարդու օրգանիզմն ի վիճակի չէ օգտագործել ենթաստամոքսային գեղձի ինսուլինը: Սա կարող է նաև տեղի ունենալ այն դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտազատում բավական քանակությամբ ինսուլին:
Հեստացիոն շաքարային դիաբետը հաճախ ի հայտ է գալիս հղիության ժամանակ, հիմնականում՝ հղիության երկրորդ եռամսյակում:
Ձեզ ենք առաջարկում արդյունավետ միջոց, որը կօգնի պայքարել շաքարախտի դեմ:
Ի՞նչ անել
Մանգոյի 10-15 տերևները լվացեք, ապա եփեք ջրի մեջ և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան քամեք և խմեք հյութը դատարկ ստամոքսին: Բուժումը շարունակեք 2-3 ամիս:
Մանգոյի տերևները հարուստ են վիտամիններով, ֆերմենտներով, հակաօքսիդանտներով և այլ հանքանյութերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը