
«Ազգային համաձայնության կառավարությունը բավականին ընդգրկուն կլինի». Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) քաղաքական դաշտում տարբերակումներ չի դնում, թե որ ուժի հետ կարելի է ազգային համաձայնության կառավարություն կազմել:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն այսօր արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, թե այդ ազգային համաձայնության կառավարությունն ինքնին բխում է սահմանադրական բարեփոխումներից, երբ ընտրություններից հետո ձևավորվելու է մի ուժ, որտեղ բավականին բարձրանալու է ընդդիմության դերակատարումը:
«Ով կլինի իշխանություն, ով կլինի մեծամասնություն, նա պետք է գնա այդ քայլին: Իսկ համաձայնության կառավարությունը միակողմանի չի լինում: Անվանումներ չտանք, թե որ քաղաքական ուժի հետ կարելի է, որի հետ՝ ոչ: Մենք որևէ տարբերակում չենք դնում, եթե մենք լինենք մեծամասնություն: Համոզված եմ, որ այդ համաձայնեցված կառավարությունը բավականին ընդգրկուն կլինի»,- ասաց Վ. Բաղդասարյանը: